1657 դիտում
16:22 13-10-2022
Ալիևը հասկանում է, որ բարդ կլինի բնակեցնել հայկական գյուղերը, դրա համար խոսում է իբր 1 մլն ականների մասին․ Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ խոսելով այն մասին, թե ինչու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բնակեցնում Արցախում գրավված հայկական գյուղերը։
«Իլհամ Ալիևը հասկանում է, որ շատ բարդ կլինի ադրբեջանցիներին բնակեցնել Արցախում գրավված հայկական գյուղերում և տներում:
Ահա դա է պատճառը, որ նա որպեսզի միջազգային հանրությանը բացատրի, թե ինչու չի բնակեցնում իր պնդմամբ` իրենց բնակավայրերը, նա խոսում է իբր տեղադրված մեկ միլիոն ականների մասին և պնդում, որ դրանք մաքրելու համար դեռ 30 տարի է պետք և 25 մլրդ դոլար:
Իրականում ականներ տեղադրվել են Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, երկուստեք շփման գծում, այլ ոչ թե բնակավայրերում»,- գրել է նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1081 դիտում
14:44 06-07-2024
Ալիևը նախատեսում է Արցախում մինչև տարեվերջ ապօրինի բնակեցնել շուրջ 20 հազար ադրբեջանցու
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»