211652_close_icon
views-count1663 դիտում article-date 16:42 13-10-2022

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի կողմից անցկացվել է «Հիշողության զարգացման տեխնիկաները» թեմայով սեմինար

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի կողմից անցկացվել է «Հիշողության զարգացման տեխնիկաները» թեմայով սեմինար։ Հայտնում է ԱԻՆ-ը։

Միջոցառմանը ներգրավված են եղել ԱԻՆ աշխատակիցները, նրանց ընտանիքի անդամները և այլ քաղաքացիներ։ Երեքօրյա սեմինարը նախատեսված է եղել երեք տարիքային խմբերի համար։

4-6 և 7-15 տարեկան երեխաների համար անցկացվել է հիշողությունը զարգացնող ինտերակտիվ և դիդակտիկ խաղեր, կիրառվել են դիագնոստիկ և ռելաքսացիոն սարքավորումներ, որոնք մարզում են տեսողական և լսողական հիշողությունը։

Մեծահասակների սեմինարը բաղկացած է եղել տեսական և գործնական մասերից։ Տեսական մասում քննարկվել է հիշողության հոգեբանական առանձնահատկությունները և մտապահման տեսակները։ Գործնական մասում կիրառվել են հիշողության գնահատման մեթոդիկաներ, նաև հատուկ դիագնոստիկ և ռելաքսացիոն սարքավորումներ։

Գործնական և տեսական պարապմունքները նպաստում են երեխաների և մեծահասակների մտապահման ունակությունների և նոր հմտությունների ձևավորմանը, ինչպես նաև գործնականում մտապահման տեխնիկաների արդյունավետ կիրառմանը։

Նմանատիպ նյութեր