1272 դիտում
10:38 14-10-2022
Պատերազմ տեղեկատվական հարթակում․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ադրբեջանը շարունակում է տեղեկատվական պատերազմը՝ այդ ուղղությամբ ներգրավելով մեծ ֆինանսական ռեսուրսներ: Միջազգային հարթակներում լոբբիստական բնույթի հոդվածների եւ ելույթների պատվիրումից բացի, Բաքուն հայկական պետությունների դեմ օգտագործում է հաքերների մեծ խմբավորում:
Վերոնշյալի համատեքստում՝ սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայքեր էին կոտրել։ Նման կայքերի թվում են եղել ինչպես պետական մարմինների, այնպես էլ տարբեր առեւտրային, հասարակական կազմակերպությունների, անհատների անձնական կայքեր։ Հատկանշական է, որ կոտրվել են ինչպես հայաստանյան, այնպես էլ Արցախի պետական կառույցների կայքերը: Ադրբեջանցիներն այդ գործողությունների միջոցով իրենց կեղծ քարոզչությունն են տարածել կոտրված կայքէջերում: Հակերային հարձակման էին ենթարկվել նաեւ Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնող արտասահմանյան ընկերությունների, մասնավորապես՝ ՌԴ-ն ներկայացնողների կայքերը:
Այս ամենը փաստում է, որ Ադրբեջանը նույն ինտենսիվությամբ շարունակում է պատերազմական գործողությունները, որը ներկայում առավել ակտիվ է տեղեկատվական ոլորտում: Վերջինս, տեխնոլոգիաների մեր դարաշրջանում, առաջնային նշանակություն ունի պետությունների անվտանգային համակարգում: Ռազմի դաշտից հետո, թերեւս, այն այսօր իր կարեւորությամբ երկրորդն է։
Վերջին հակերային հարձակումն ահազանգ է պատասխանատու մարմինների համար՝ խնդրին ավելի լուրջ եւ հետեւողական մոտեցում ցույց տալու համար: Հայաստանը «ռազմաճակատի» այս հատվածում միանշանակ ռեսուրսի պակասի խնդիր չունի: Այստեղ արդյունքի հասնելու համար պետք է աշխատանքները համակարգվեն: Առաջին հերթին պետք է բացահայտվեն Ադրբեջանի կողմից նման հակերային հարձակումները հաջողելու պատճառները՝ ուժեղացնելով համակարգային անվտանգության գործիքները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1156 դիտում
10:41 26-01-2022
Տեղեկատվական պատերազմ Հայաստանի ու Արցախի շուրջ․ «Հայաստանի Հանրապետություն»
793 դիտում
16:20 09-06-2015
Սա միայն պատերազմ չէ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, սա պատերազմ է անցյալի և ապագայի միջև. Յացենյուկ
Այս բաժնից
1171 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
958 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»