2377 դիտում
11:40 16-10-2022
Դիվանագիտական ինտենսիվ փոխհրաձգություն է տեղի ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների միջև․ Ստյոպա Սաֆարյան
Ստյոպա Սաֆարյանը գրում է. «Դիվանագիտական ինտենսիվ փոխհրաձգություն է տեղի ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների միջև․ դեռևս ամռանը Ռուսաստանը իր ԱԳՆ խոսնակի շուրթերով սկսեց վարկաբեկել Հայաստան-Ադրբեջան նորմալացման գործընթացի արևմտյան նախաձեռնությունները, մասնավորապես՝ Բրյուսելյան գործընթացը, հայտարարելով, թե այն անկեղծ չէ և ԵՄ ոչինչ չունի կողմերին առաջարկելու։ Հետագայում հայտարարությունները սաստկացան։
Ակնհայտորեն Մոսկվան խնդիր էր դրել, որ կողմերն իրենք հրաժարվեն արևմտյան նախաձառնությունից ու բավարարվեն ռուսական նախաձեռնությամբ։ Սակայն կողմերից հատկապես Հայաստանը այլևս չէր կարող իրեն շռայլություն թույլ տալ, քանի որ երկու թատերաբեմում՝ Արցախյան ու հայ-ադրբեջանական սահմանի, տանուլ էր տալիս բարձունք ա բարձունք, դիրք առ դիրք ու տարածք առ տարածք։
Քանի որ Երևանն անդրդվելի մնաց արևմտյան նախաձեռնություներին մասնակցելու ու այնտեղ Արցախի համար համապարփակ, վերջնական լուծում ու անվտանգություն գտնելու, Հայաստանի սահմանային անվտանգության ու ինքնիշխանության պաշտպանության համար, Մոսկվան անուղղակի պատժեց Հայաստանին՝ նախ Երևանի համար անակնկալ ու նրա հետ չհամաձայնեցված Բերձորի հին ճանապարհը, քաղաքն ու երկու գյուղ հանձնվեցին Ադրբեջանին, ապա սեպտեմբերին Հայաստանի արևելյան սահմանին Ադրբեջանի նոր հարձակում խրախուսելով․ ռուսական զորքերի "փախուստը" դիրքերից ու ադրբեջանցիների առաջխաղացումը մատնում էր ամեն ինչ․․․
Վաշինգթոնյան, Պրահայի հանդիպումները ձախողելու նպատակով ռուսական կողմից Հայաստանին ու Ադրբեջանին հապճեպ ներկայացվեցին "Խաղաղության պայմանագրի" առաջարկություններ, որոնք խնդրի չկարգավորման մասին էին, հետևաբար չէին կարող ընդունելի լինել կողմերի համար։ Մոսկվան թերևս Բաքվից արդեն տեղեկացված էր, որ Վաշինգթոնն ու Բրյուսելը նույնպես տեքստերի նախագծեր են ներկայացրել։
Ընդդեմ արևմտյան համանախագահների նախաձեռնության Մոսկվայի խափանարարության ու ընդդեմ Հայաստանի, Մոսկվա-Բաքու-Անկարա տանդեմի ագրեսիոն պլանների Մակրոնը բոլորի համար անկանկալ ու անսպասելի խախտեց լռությունն ու Մոսկվային մեղադրեց Հայաստանի ինքնիշխանության ոչնչացման պլաններին մաս կազմելու մեջ։ Մոսկվան բարձրագույն մակարդակում անակնկալի եկավ, որ համանախագահության մակարդակում իրեն ներկայացվում է միջազգային իրավունքի խախտման ու պատերազմի հանցագործությանը հավասար արարքի մեջ և "բաց պահեց" զրուցելու ու իրար հասկանալու պատուհանը։
Վաշինգթոնն այսօր շարունակել է մեղադրանքների շարանը Մոսկվայի ուղղությամբ՝ ավելի թեթև հանցակազմ առաջադրելով՝ Մոսկվան շահագրգռված չէ հակամարտության կարգավորմամբ և իրեն հայտնի չէ որևէ նախաձառնություն այդ ուղղությամբ։ Իհարկե, տարբերակ չկա, որ Վաշինգթոնը տեղյակ չլինի, որ բացի Պրահայի ու Վաշինգթոնի "նախագծերից" կա նաև ռուսական տեքստի նախագիծ։ Բայց Վաշինգթոնը միտումնավոր հայտարարում է, թե իրեն դա հայտնի չէ, այսինքն՝ ինքը դա չի ճանաչում, իսկ եթե որևէ մեկը, տվյալ դեպքում Ռուսաստանը ցանկանում է աջակցել իրենց նախաձեռնությանը, ապա իրենք պատրաստ են լսել և ողջունել․․․
Ասել կուզի՝ ԱՄՆ շարունակեց Ռուսաստանին ուղղված Ֆրանսիայի մեղադրանքների տարափը, հանուն արդարության, մի փոքր ավելի մեղմ տոնայնությամբ, բայց կասկածի տակ դրեց ռուսական շահագրգռությունն ու միջնորդական նախաձեռնությունը։
Թերևս սա պատասխանն էր նրա, որ Ֆրանսիական նախաձեռնությունը ոչնչացնելու Ալիևյան հոխորտանքի թիկունքում կրկին տեսան Պուտինին՝ Մոսկվային, ու այժմ Արևմուտքն է նախազգուշացնում Մոսկվային, որ հնարավոր է ինքը զրկվի միջնորդական առաքելությունից, քանի որ, ինչպես Ֆրանսիայի նախագահն է ասել՝ ինքը մասն է կազմել հակամարտության կողմերից մեկի դեմ ստորագույն պլանի և Հայաստանին միայնակ չեն թողնի, ապա ԱՄՆ Սպիտակ տունն էլ հայտարարել է, որ ռուսական որևէ միջնորդական նախաձառնություն իրեն հայտնի չէ, այսինքն՝ Պուտինը Երևան ու Բաքու ուղարկած իր թուղթը կարող է պատռել․․․
Հետաքրքիր բան է տեղի ունենում, որտեղ արդեն մեծերի պարտիան է․ եթե Մոսկվայի համար շահեկան էր Ալիևի կողմից Ֆրանսիան խաղից հանելու հոխորտանքը, ապա Վաշինթոնը հասկացնում է, թե ով է լքել խաղը․․․ Սակայն դեռևս բաց դուռ են պահել՝ որպեսզի Ռուսաստանն ապացուցի, որ ինքը աջակցում է արևմտյան նախաձառնություններին։ Եթե չաջակցի, ապա ըստ Վաշինգթոնի բազմանշանակ տեքստի՝ ուրիշն է խաղը լքել․․․
Այսպիսի իրավիճակը վկայում է մի բանի մասին․ եթե 2020թ․ ամռանը Արևմուտքը ֆորմալ լուռ ու միասնական էր, երբ Ալիևը կախերը խզեց Մինսկի խմբի հետ ու հոխորտաց անձամբ լուծել իր խնդիրը՝ "դեօկուպացիան", միջազգային այդ լռությամբ ստանալով համաձայնություն, այժմ Ալիևը պատերազմի թույլտվություն ստանալու լրջագույն խնդիր ունի․ Արևմուտքը նրան դեղին քարտ արդեն ցույց է տվել՝ որ նա ագրսեոր է եղել ու կստանա արժանին, եթե նոր փորձ կատարի, և նա ստիպված է ընդունել արևմտյան առաջարկը, այլ ոչ թե ռուսականը, իսկ Ռուսաստանը միայնակ չի կարող պատերազմի համաձայնություն տալ․․․ Թերևս ո՞վ գիտե, եթե նրա համար վերջնախաղ է․․.»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1967 դիտում
20:59 12-11-2020
ՀՀ արգործնախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ
1940 դիտում
15:45 20-01-2021
ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ
Այս բաժնից
712 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին