211652_close_icon
views-count2560 դիտում article-date 13:07 17-10-2022

Հայաստանը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր բացելու որոշման նախագծի վերաբերյալ․ Փաշինյան

Հայաստանը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին Հայաստանի կառավարության որոշման նախագծի վերաբերյալ։ Այս մասին Թվիթերի իր միլրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մի քանի ամիս է՝ շրջանառության մեջ է դրվել Հայաստանի կառավարության որոշումը Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու համար  հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ ստեղծելու մասին որոշման նախագիծը։ Հայաստանը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»,- գրել է Փաշինյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր