5714 դիտում
12:51 18-10-2022
Բնակիչներն ասում են․ «Էրեբունու թաղապետը, «Վեոլիա Ջրի» Էրեբունու պետն ու ինժեները վերջապես խելք խելքի տվին՝ «էշը ցեխից հանեցին»»․ վտանգավոր դիտահորը կարգի բերվեց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Հոկտեմբերի 16-ին SHAMSHYAN.com-ը բնակիչների ահազանգի հիման վրա ֆոտոռեպորտաժ-տեսանյութ է հրապարակել, թե ինչպիսի վիճակ է տիրում Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկի փողոցում, որի հիմնական մեղավորը, ըստ բնակիչների՝ «Վեոլիա Ջուր» ընկերության Էրեբունու մասնաճյուղն էր։
Հրապարակումից կարճ ժամանակ անց, ինչպես տեղեկացանք բնակիչներից, Էրեբունու թաղապետ Հակոբ Բալայանի միջամտության արդյունքում «Վեոլիա Ջուր» ընկերության Էրեբունու մասնաճյուղի պետ Հրանտ Դանիելյանն ու նույն մասնաճյուղի ինժեներ Գագիկ Կարապետյանը ժամերի ընթացքում գործի անցան։ Ու կարճ ժամանակում վտանգավոր դիտահորը կարգի բերվեց ու հիմա երթևեկությունը դարձել է ապահով։
Ահազնագած բնակիչներն ասում էին, որ հրապարակումից ժամեր անց ինժեներ Գ․ Կարապետյանը հատուկ մասնագետների հետ ժամանեցին ու վերացրեցին խնդիրը, ինչի համար բնակիչները շնորհակալություն են հայտնում Էրեբունու թաղապետին, «Վեոլիա Ջրի» Էրեբունու մասնաճյուղի պետին ու ինժեներին, ասելով․ «Էս լավ գործը կարող էիք շուտ անեիք, ոչ թե 1 ամսից ավելի մարդիկ այդ դիտահորի պատճառով իրենց ավտոմեքենաները կոտրեին։ Էլի գոհ ենք ու հիշում ենք ժողովրդական հայտնի ասացվածքը՝ «Ուշ լինի, նուշ լինի»»։
Ինչպես ավելի վաղ հայտնել է ֆոտոլրագրողը, արդեն մի քանի օր է SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Երևան քաղաքի Էրեբունու վարչական շրջանի Այվազովսկի փողոցի բազմաբնակարանային շենքերի ու սեփական տների բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ «Վեոլիա Ջուրը» մի իսկական փորձանք է ստեղծել վարորդների համար։
Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Այվազովսկու փողոցում «Վելոիա Ջրին» պատկանող դիտահորը մի իսկական պատուհաս է դարձել։ Ամեն օր, մանավանդ՝ գիշերային ժամերին, այդ դիտահորի պատճառով ավտովթարներ են տեղի ունենում։ Բազմիցս ահազանգել ենք ոչ միայն «Վեոլիա Ջուր» այլ նաև Էրեբունու թաղապետարան։ Եթե Էրեբունու թաղապետարանից գոնե պատասխանել են, որ խնդրին ծանոթ են ու «Վեոլիա Ջրին» կպարտավորեցնեն, որպեսզի վերացնեն դիտահորի պրոբլեմները, ապա «Վեոլիա Ջրի» Էրեբունու պաշտոնյաները կա՛մ ջայլամի նման գլուները մտցրել են ավազի մեջ, կա՛մ էլ առաջնորդվում են «էշ մի սատկի՝ գարուն կգա» ասացվածքով։
«Վեոլիա Ջրի» Էրեբունու մասնաճյուղի պետի ու մյուս պաշտոնյաների վատ աշխատանքի արդյունքում տուժում են քաղաքացիներն ու վարորդները։ Իսկ ով է ի վերջո «Վեոլիա Ջրին» պարտավորեցնելու, որ իրենց ավերակը վերացնեն ու կարգի բերեն, դեռևս պարզ չէ։
Էս «Վեոլիա Ջրի» Էրեբունու մասնաճյուղի որոշ պաշտոնյաներ բնակիչներիս համար դարձել են կույրաղիք։ Ժամանակն է՝ Կառավարությունը հետևություններ անի, ու կտրուկ վիրահատության շնորհիվ «Վեոլիա Ջրին» մի կլորիկ գումարով պատասխանատվության ենթարկեն, կամ էլ «Վեոլիա Ջրի» գործունեությունը դադարեցնեն»։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+