9843 դիտում
13:03 14-10-2022
«Վեոլիա Ջրի» Էրեբունու մասնաճյուղի պետն ու ինժեները աշխատակիցների հետ Աթոյան անցուղու խցանված 6 դիտահորից դուրս բերեցին 50-ից ավելի դույլ աղբ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, «Վեոլիա Ջուր» ընկերության Էրեբունու մասնաճյուղի պետ Հրանտ Դանիելյանն ու նույն մասնաճյուղի ինժեներ Գագիկ Կարապետյանը հերթական անգամ այցելեցին էրեբունի վարչական շրջանի Աթոյան անցուղու 7-րդ շենք։
Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, նշված շենքի բնակիչները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում արդարացիորեն բարձրաձայնել էին, որ տարիներ շարունակ խնդիրը չի լուծվում։
Հրապարակումից կարճ ժամանակ անց՝ երեկ արդեն, «Վեոլիա Ջուր» ընկերության Էրեբունու մասնաճյուղի պետն ու ինժեները կրկին անգամ այցելել են նշված վայր ու դարձյալ ուսումնասիրել խնդիրը։ Իսկ այսօր վաղ առավոտից արդեն մի քանի ժամ է «Վեոլիա Ջրի» Էրեբունու մասնաճյուղի աշխատակիցներով հատուկ սարքավորումների միջոցով հերթական անգամ մաքրում են խցանված դիտահորերը։ Իսկ հատուկ մեքենայով էլ նկուղներից հեռացնում են կուտակված կեղտաջրերը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվում է, որ նշված շենք «Վեոլիա Ջրի» Էրեբունու մասնաճյուղի պետն ու ինժեները առաջին անգամ չէ, որ այցելում են։ Շաբաթական գոնե 1 անգամ աշխատակիցներով եկել ու իրենց աշխատանքն են կատարել, բացելով խցանված կոյուղատարերը; Սակայն օրերի ընթացքում՝ անփույթ բնակիչների պատճառով դիտահորերը դարձյալ լցվում են տարատեսակ աղբով։
Այսօր «Վեոլիա Ջրի» Էրեբունու մասնաճյուղի աշխատակիցները 6 դիտահոր մարքեցին ու դիտահորերից մի քանիսի միջից 50-ից ավելի դույլ աղբ հանեցին։ Ու հիմա կոյուղաջրերը առանց խցանման հոսում են։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ինչքան էլ «Վեոլիա Ջրի» Էրեբունի մասնաճյուղի աշխատակիցները մաքրեն դիտահորերը, միևնույն է՝ եթե փնթի բնակիչը շարունակի տարբեր տեսակի աղբով լցնել դիտահորերը, դարձյալ խցանում է տեղի ունենալու։
Իսկ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանի հանձնարարականով՝ այսօր ժամանած թաղապետարանի աշխատակիցները դարձյալ հայտնեցին, որ 2023 թվականին կապիտալ փոխվելու է նշած վայրում ամեն ինչ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, արդեն տևական ժամանակ է, մայրաքաղաքի էրեբունի վարչական շրջանի Աթոյան անցուղու 7-րդ շենքի բնակիչները ամեն օր սպասում են մի լավ լուրի, թե, ի վերջո, երբ է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ «ձգելու Վեոլիա Ջրի սանձերը», որպեսզի շենքում վերանա գարշահոտությունը, ու համաճարակ չստեղծվի։
Հոկտեմբերի 13-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «20 տարուց ավելի է, ինչ այս խնդիրը կա։ 20 տարվա ընթացքում դիմել ենք թե նախկին, թե ներկա իշխանություններին։ Բոլորն էլ գալիս, նայում են ու այդքանով համարում են իրենց գործն ավարտած։ Մեկ-մեկ խոստանում էլ են, որ խնդիչը կլուծվի, բայց էդ խոստումները փուչիկի նման օդում պայթում են։ Երկու մուտքանի, հինգ հարկանի շենքը, որ կառուցվել է սովետական տարիներին, արդեն դառնում է վթարային։ Կոյուղաջրերը ողողել են շենքի ողջ նկուղային հատվածը ու դրա պատճառով էլ 10 մետրից արդեն հոտը խելռցնում ա։ Կանոնավոր վճարումները բնակիչներս կատարում ենք, էլ արդեն հոգնել ենք քաղաքապետարան ու թաղապետարան դիմելուց։ Իշխանափոխությունից հետո կառավարություն էլ դիմեցինք՝ մտածելով, որ մեզ մոտ էլ գարուն կգա, բայց էս կառավարությունն էլ նախորդների նման միայն լապշա կախեց մեր ականջներին։ Պատճառաբանում են, թե խնդիրը մասնավոր սպեկտրի ձեռքում է՝ նշելով Վեոլիա Ջուրը։
Վեոլիա Ջուրն էլ Բազազ Արտեմի նման մենակ գումարները հավաքի։ Ասում են՝ պայքարում ենք կորոնայի դեմ, սա կորոնայից ավելի վտանգավոր է։ Հետաքրքիր է, Վեոլիա Ջրի պատասխանատուները 1 ժամ կհամարձակվե՞ն գան, էս շենքում ապրեն։ Համոզված ենք՝ 1 րոպեով էլ շենքի կողքով անցնելով սրտխառնոց կապրեն։ Մենք ճար չունենք, այդ հոտին համակերպվել ենք, բայց հիմա մեզ ավելի շատ մտահոգում է այն, որ եթե ամիսների ընթացքում խնդիրը չլուծվի, սովետական տարիներին կառուցված կոյուղատարերը, որոնք 50 տարուց ավելի շահագործվել են, չփոխվեն, ապա շենքը դառնալու է վթարային, ու 30-ից ավելի բնակիչներս ընտանիքներով հանդերձ մնալու ենք դրսում»։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+