211652_close_icon
views-count1427 դիտում article-date 15:08 18-10-2022

ԱՄՆ-ը և Հարավային Կորեան ՌՕՈւ-ի համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը նախատեսում են հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը, Հյուսիսային Կորեայի հրթիռների արձակման ֆոնին, ռազմաօդային ուժերի խոշորածավալ համատեղ զորավարժություններ անցկացնել, որոնց կմասնակցի ավելի քան 200 ինքնաթիռ։ Այս մասին տեղեկացրել է Yonhap-ը՝ հղում կատարելով աղբյուրին։

«Նախատեսված զորավարժանքն ուղղված է ռազմական ժամանակի համատեղ օդային գործողությունների համակարգի ստուգմանը հարավկորեական եւ ամերիկյան ՌՕՈւ-ների միջեւ, եւ դրանց մարտական պատրաստության բարձրացմանը»,- ասել է գործակալության աղբյուրը։

Նշվել է, որ Հարավային Կորեայի կողմից զորավարժություններին կմասնակցի մոտ 140 ինքնաթիռ, այդ թվում F-35A, F-15 եւ KF-16 կործանիչներ։ ԱՄՆ-ի կողմից կմասնակցի մոտ 100 ինքնաթիռ, որոնց մեջ կան F-35B անտեսանելի կործանիչներ։

Ինչպես գրել է պարբերականը, զորավարժությունների անցկացումը կապված է Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային փորձարկումների անցկացման մտավախության հետ՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության համագումարի ավարտի եւ նոյեմբերի 8-ին ամերիկյան միջանկյալ ընտրությունների միջեւ ընկած ժամանակամիջոցում։

Բացի այդ, պաշտոնական անձինք տեղեկացրել են զորավարժություններին միանալու Ավստրալիայի պլանների մասին՝ լիցքավորող ինքնաթիռի օգտագործմամբ։

Նմանատիպ նյութեր