211652_close_icon
views-count105396 դիտում article-date 10:15 20-10-2022

Մահվան ելքով վրաերթ Շիրակի մարզում․ Վրաստանի 21-ամյա քաղաքացին Mazda-ով վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին․ վերջինս տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 05։10-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 21-ամյա Գուրգեն Ղ․-ն իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Երևան ավտոճանապարհի 15 կմ-ին, Բենիամին գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել 45-50 տարեկան տղամարդու։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ տեղում մահացել է։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի պարեկային գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը։ 

Վթարի մասին Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել Պարեկային ծառայության Շիրակի գումարտակի 1-ին վաշտի 6-րդ դասակի պարեկները։

Քննիչի հանձարարականով ավտոմեքնան՝ տեղափոխվում է ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր