211652_close_icon
views-count1192 դիտում article-date 23:48 20-10-2022

Երևանում անցկացվելու է «Աղետների ռիսկերի կառավարում» քառօրյա դասընթաց- վարժանք

Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) հայկական թանգարանների ազգային կոմիտեն և Հայաստանի պատմության թանգարանը, համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ, 2022 թվականի հոկտեմբերի 24-28-ը Հայաստանի և Արցախի թանգարանների մասնագետների համար կազմակերպում են «Աղետների ռիսկերի կառավարում» խորագրով քառօրյա դասընթաց-վարժանք:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, այդ նպատակով Երևան են ժամանելու մշակութային ժառանգության անվտանգության, պահպանության, աղետների կառավարման և կանխարգելման վերաբերյալ բազմաթիվ դասընթացներ իրականացրած միջազգային փորձագետներ Ամիրա Սադիկ Ալին (Եգիպտոս) և Վերնոն Րապլեյը (Մեծ Բրիտանիա):

Դասընթացին մասնակցելու համար գրանցվել են Հայաստանի և Արցախի շուրջ 26 թանգարանների մասնագետներ:

ԻԿՕՄ Հայաստանի առաջարկով փորձագետները ևս 2 սեմինար կվարեն ուսանողների համար: Առաջին դասախոսությունը նախատեսվում է հոկտեմբերի 27-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում, իսկ երկրորդը՝ հոկտեմբերի 28-ին Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում:

Դասընթաց-վարժանքի կազմակերպմանը մեծապես աջակցել է Թանգարանների միջազգային խորհրդի Փարիզի գրասենյակը:

Նմանատիպ նյութեր