211652_close_icon
views-count1434 դիտում article-date 16:36 15-11-2019

«Արևելյան գործընկերության երկրների քաղաքների համար աղետների ռիսկերի կառավարման կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ դասընթաց-սեմինար Արարատի մարզում

Նոյեմբերի 14-ին Արարատի մարզային փրկարական վարչության նիստերի դահլիճում «Արևելյան գործընկերության երկրների քաղաքների համար աղետների ռիսկերի կառավարման կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ դասընթաց-սեմինար: Բացման խոսքով հանդես եկավ Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանը, ով կարևորեց նմանատիպ միջոցառումները և պատրաստակամություն հայտնեց ապագայում ևս սերտ համագործակցել վերոնշյալ ծրագրի շրջանակներում շահագրգիռ կազմակերպությունների հետ, այնուհետև խոսքը փոխանցեց Նիդեռլանդների ներկայացուցիչ Չի Բրաուերին, ով ներկայացրեց ծրագրի նպատակը: Ծրագրի շրջանակում նախատեսված է բարելավել արևելյան գործընկերության երեք քաղաքների՝ Արարատ Քութաիսի, ՈՒնգենի կարողությունները և ղեկավարել ու համակարգել աղետների ռիսկերի կառավարման պլանավորված կառուցվածքային գործընթացը: Սեմինարի ընթացքում տեղի ունեցան քննարկումներ, ինչպես նաև բարձրացվեցին ոլորտին վերաբերվող տարաբնույթ հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր