211652_close_icon
views-count2364 դիտում article-date 10:08 23-10-2022

Սիրիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել

Սիրիայի Դեյր-ա-Զոր նահանգում տեղակայված ԱՄՆ ռազմաբազան այս գիշեր հրթիռակոծության է ենթարկվել։ Այդ մասին հայտնել է Al-Alam հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Վերջիններիս փոխանցմամբ՝ հնչել է առնվազն 5 պայթյուն, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Հրթիռակոծությունները կատարվել են Իրաքի հետ սահմանային՝ Էլ-Մայադին և Զեյբան շրջաններից, որտեղ տեղակայված են շիաների դիրքերը։ 

ԱՄՆ ռազմաբազան գտնվում է Օմար նավթի հանքավայրից ոչ հեռու։

Հոկտեմբերի 18-ին ամերիկյան ՌՕՈՒ անօդաչուն հարվածներ էր հասցրել շիա զինյալների բազաներին, որտեղ, ենթադրվում է, որ պահվում էր զենք-զինամթերք։ 

Նմանատիպ նյութեր