Իսրայելը 9 պաղեստինցի պատանդների ազատ է արձակել
Պաղեստինցի 9 պատանդներ են ազատ արձակվել և տեղափոխվել Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Ալ-Աքսայի հիվանդանոց՝ ամիսներ շարունակ իսրայելական բանտերում պահվելուց հետո:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել Al Jazeera-ն։
Իսրայելական ուժերը պատանդներին հանձնել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։ Իսրայելը ռմբակոծման թիրախ է դարձրել Ալ-Ահլի բապտիստական հիվանդանոցը: Հիվանդանոցի տնօրենը հայտնել է, որ իսրայելական ուժերը ոչնչացրել են հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքը, ռադիոլոգիական բաժանմունքը, լաբորատորիան և դեղատունը, հարյուրավոր վիրավորներ և հիվանդներ ստիպված դուրս են եկել հիվանդանոցից։
«Մենք փորձում ենք այլընտրանքներ գտնել և հիմնել շտապ օգնության բաժանմունքներ և փոքր հիվանդանոցներ՝ բժշկական ծառայություններ մատուցելու համար»,- նշել է հիվանդանոցի տնօրենը՝ հավելելով, որ հիվանդանոցը ներկայում սպասարկում է մոտ 30 հիվանդի և չի կարող ընդունել նոր հիվանդների։