2383 դիտում
10:58 25-10-2022
Եթե Ռուսաստանն ասում է, որ Ուկրաինան «կեղտոտ ռումբ» է պատրաստում, ուրեմն ինքն այն պատրաստել է. Զելենսկի
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի զանգերը օտարերկրյա առաջնորդներին, թե, իբր, Ուկրաինան ռադիոակտիվ «կեղտոտ ռումբով» գրոհներ է պատրաստում, նշանակում են, որ Ռուսաստանն ինքն է նման հարված պատրաստում։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է երեկոյան ուղերձում, որի տեքստը հրապարակվել է նախագահի գրասենյակի կայքում։
«Եթե Ռուսաստանը զանգահարում եւ ասում է, որ Ուկրաինան, իբր, ինչ-որ բան է պատրաստում, դա մի բան է նշանակում՝ Ռուսաստանն այդ ամենն արդեն պատրաստել է,- ասել է Զելենսկին։- Ուստի, երբ այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարը հեռախոսային կարուսել է կազմակերպում եւ զանգահարում է արտաքին գործերի նախարարներին՝ հեքիաթներ պատմելով այսպես կոչված «կեղտոտ» միջուկային ռումբի մասին, բոլորն ամեն ինչ հիանալի հասկանում են։ Հասկանում են, թե ով է ամեն մի կողտոտ բանի աղբյուրն այս պատերազմում»։
Նշենք, որ Ուկրաինան հրավիրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետներին՝ այցելել այն օբյեկտներ, որտեղ, ինչպես պնդում են Ռուսաստանում, կարող է ստեղծվել այսպես կոչված «կեղտոտ ռումբ»՝ ռադիոակտիվ նյութ պարունակող պայթուցիկ սարք։

Նմանատիպ նյութեր
26274 դիտում
21:30 20-11-2020
Եթե ըստ ՊՆ–ի, իմ ասածը պետական գաղտնիք է, ուրեմն կեղծ չէ, եթե կեղծ է, ուրեմն պետական գաղտնիք չէ. Մովսես Հակոբյան
Այս բաժնից
622 դիտում
22:38 18-01-2025
ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում շուրջ 550 շվեդ զինվորական է ժամանել Լատվիա
799 դիտում
22:13 18-01-2025
Ռայիսիի ուղղաթիռը դիվերսիայի չի ենթարկվել․ Իրանի ԶՈւ
1141 դիտում
21:58 18-01-2025
Ադրբեջանում զանգվածային անկարգություններ են․ կան ձերբակալվածներ