211652_close_icon
views-count2469 դիտում article-date 13:39 26-10-2022

Ալեն Սիմոնյանի կողմից հրապարակված` ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է. խոսնակ

Ալեն Սիմոնյանի կողմից հրապարակած ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է, այս մասին հայտնում է ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը.

«Հարգելի լրագրող գործընկերներ, ի պատասխան զանգերի, հայտնում եմ, որ այսօր ճեպազրույցին ՀՀ ԱԺ նախագահի կողմից հրապարակած ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է:

Խնդրում եմ թիվը հրապարակելիս՝ հաշվի առնել պաշտոնական տվյալները: Հայցում եմ բոլորի ներողամտությունը: Շնորհակալ եմ համագործակցության համար»,- գրել է նա։

Նշենք, որ ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանը մասնավորապես նշել էր, որ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 240 զոհ:

Նմանատիպ նյութեր