986 դիտում
10:18 27-10-2022
Զատուլինի հետ նման կերպ վարվելն ուղիղ հարված է հայ-ռուսական դարավոր բարեկամությանը․ Նորատ Տեր-Գրիգորյանց․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․ ««Հայկական ժամանակը», վկայակոչելով իր տեղեկությունները, գրել է, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է: «Զատուլինն այլեւս համարվում է անցանկալի անձ Հայաստանում: ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն այս քայլը հետեւյալ կերպ որակեց.
— Զատուլինի հետ նման կերպ վարվելը ամոթի ու լկտիության գագաթնակետն է, սա ուղիղ հարված է հայ-ռուսական դարավոր բարեկամությանը: Զատուլինն այն եզակիներից է, ով մշտապես արտահայտել է հայամետ դիրքորոշում, ու այսօր քննադատության համար նրա հետ այս կերպ վարվելը ուղղակի ստորություն է:
Սկսել եմ ամաչել, որ հայ եմ, այս ի՞նչ եք անում իմ ազգի գլխին, իմ ճանաչած հայն ընդունակ չէր նման էժան քայլի: Այս ամենը եկավ ՌԴ դեսպանատան մոտ ցույցերից, երբ գոռում էին, թե` դեմ ենք ՌԴ-ի հետ բարեկամությանը, դե քանդեք ամեն ինչ: Հետո ո՞ւմ եք ասելու, որ գան Ձեզ փրկեն: Ամերիկայի հե՞տ եք սկսել հարաբերություն հաստատել, իսկ դուք մտածո՞ւմ եք, որ Ամերիկան անգամ Հայաստանի տեղը չգիտի: Զատուլինի հետ նման կերպ վարվելը հիմքից հարված է հայ-ռուսական հարաբերություններին, այսքանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2759 դիտում
10:27 26-10-2022
Զատուլինի հետ նման կերպ վարվելը հիմքից հարված է հայ-ռուսական հարաբերություններին․ Նորատ Տեր-Գրիգորյանց․ «Իրավունք»
4176 դիտում
10:21 17-10-2019
«Այստեղ բոլորին հանում են, անվանում հանցագործներ, ես նման բաներով չեմ զբաղվում». Նորատ Տեր-Գրիգորյանց. «168 ժամ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը