211652_close_icon
views-count1100 դիտում article-date 11:55 28-10-2022

«Հայաստանից շուրջ 4000 կմ հեռավորության վրա նկատվել և գնահատվել է գործունեությունս». Մոնպելիեի փաստաբանների պալատն Արտակ Զեյնալյանին շնորհել է Ժան-Կլոդ Բարրալի անվան մրցանակ

ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի փաստաբանների պալատն ինձ շնորհել է՝ Ժան-Կլոդ Բարրալի անվան մարդու իրավունքների և ազատությունների համար 2022թ մրցանակը. շնորհել է իրավապաշտպան բազմամյա գործունեության համար:

Հատկանշական է, որ Հայաստանից, շուրջ, 4000 կմ հեռավորության վրա նկատվել և գնահատվել է գործունեությունս, ստացած արդյունքները:
Սիրով, պատրաստակամությամբ և երախտագիտությամբ ընդունել եմ մրցանակը:

Շնորհակալ եմ մրցանակը ինձ հանձնող Մոնպելիե քաղաքի փաստաբանների պալատի նախագահին և անդամներին, հանձնելու արարողությանը ներկա Հայաստանի Բարձրագույն Դատական Խորհրդի, դատական իշխանության, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին, բոլոր նրանց, ովքեր շնորհավորեցին և սրտանց ուրախացան՝ 2022թ տարվա մրցանակը Հայաստանցի իրավապաշտպանի արժանացնելու համար:

Իմ երախտագիտությունը՝ գործընկերներիս, թիմակիցներիս, աջակիցներիս, ընդդիմախոսներիս, մրցակիցներիս, որոնց ջանքերով հասել եմ գնահատականի արժանի արդյունքների»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր