1345 դիտում
13:59 28-10-2022
Ատելության խոսքն Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող քաղաքականություն է. Դավիթ Խաժակյանը՝ ԵԽ Կոնգրեսում
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի նախագահ Դավիթ Խաժակյանը Եվրոպայի խորհրդի Կոնգրեսում ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախից տեղահանված ընտանիքների խախտված իրավունքների խնդիրը՝ հակադարձելով ադրբեջանցի պատվիրակի կեղծ պնդումներին:
«ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն Եվրոպայի անդամ հանդիսացող Ադրբեջանին վերաբերող հաղորդումների վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներում մտահոգություն է հայտնել սոցիալական ցանցերում, ինչպես նաև հասարակական գործիչների և պետական պաշտոնյաների կողմից ազգությամբ հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրման և ռասիստական կարծրատիպերի տարածման կապակցությամբ: Այս ամենն ի վերջո ցույց է տալիս, որ ատելության խոսքն Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից վարվող քաղաքականություն է, ինչը հատկապես ակնառու է դառնում երկրի նախագահի կողմից հնչող հայտարարություններով, ում կողմից սպառնալիքներ են հնչում մի ամբողջ մարզի՝ Սյունիքի վերաբերյալ:
Կոնգրեսի պատվիրակները ևս չեն խուսափել նման դրսևորումներից: Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Անար Իբրահիմովը Թվիթերի իր էջում հրապարակել է լուսանկար՝ խեղաթյուրելով իրականությունը: Իրականությունն այն է, որ Ֆրանսիայի դեսպանությունը, հրապարակելով Հայաստանի նշագրված քարտեզի ադրբեջանական սպառնալիքի ներքո եղած հատվածները, խորհուրդ էր տվել այդ օրերին խուսափել այցելություններից՝ հաշվի առնելով սեպտեմբերի 13-ից Հայաստանի դեմ վերսկսված ռազմական ագրեսիան: Պարոն Իբրահիմովը, ՀՀ սուվերեն տարածքի մաս հանդիսացող շրջանները կոչելով Ադրբեջանի մտացածին անուններով, նշել է, իբրև Ֆրանսիայի ԱԳՆ-ի կոչն ուղղված է եղել այսպես կոչված Հայաստանի 1920 թվականի սահմաններին: Սա և՛ ֆեյք նյուզ է, և՛ ագրեսիայի դրսևորում:
Հորդորում եմ Կոնգրեսի գործընկերներիս խստորեն հասցեագրել հնչեցվող ատելությունը, որը ոչ միայն կնպաստի ատելության խոսքի նվազմանը, այլև տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, որին ձգտում ենք բոլորս»,- ասել է Խաժակյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
869 դիտում
14:09 15-10-2020
Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ վարվող պատերազմը և ծանրագույն հանցագործությունները շարունակվում են. նոր թվեր
Այս բաժնից
811 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
646 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
760 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված