1772 դիտում
22:13 02-11-2022
Ժամանակակից լուծումները առավել քան պահանջած են` հատկապես կանաչ միջավայր ձևավորելու հարցում. Դավիթ Խաժակյանը՝ ԵԽ Կոնգրեսում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ներկայացնում ենք Կանաչապատման ոլորտում Երևանի բարեփոխումների մասին Դավիթ Խաժակյանի ելույթը ԵԽ Կոնգրեսում.
«Հարգելի գործընկերներ, թեման անչափ կարևոր է և բազմակողմ։ Աշխարհում խելացի քաղաքների փորձը շատ հարուստ է և վերաբերում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների։ Ինչպես գիտեք այս տարվա հուլիս ամսին ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեան ճանաչել է մաքուր, առողջ և կայուն միջավայրի իրավունքը որպես մարդու իրավունք, ինչը կարծում եմ շատ կոնկրետ պարտավորություններ է առաջացնում քաղաքային իշխանությունների մոտ։
Որպես Երևանի ավագանու անդամ ցանկանում եմ Ձեզ ներկայացնել որոշ բարեփոխումներ, որոնք մենք նախաձեռնել ենք վերջին ժամանակահատվածում։ Առաջինը կցանկանայի նշել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախաձեռնության մասին, որը վերաբերում է կանաչ տարածքների վերաբերյալ մանրամասն տեղեկությունների թվայնացմանը։
Այս ծրագրի նպատակն է քարտեզագրել և գույքագրել բոլոր այն հանրային տարածքները, որոնք սպասարկվում են Երևան քաղաքի կանաչապատման ծառայության կողմից։
Քարտեզագրումը իրականացվում է ժամանակակից GNSS ընդունիչների միջոցով և հնարավորություն է տալիս ճշգրիտ պատկեր կազմելու կանաչապատ տարածքների տեղակայման վերաբերյալ։
Ծրագրի կարևոր բաղադրիչ է հանդիսանում նաև տվյալների բազայի ստեղծումը, որը կմիավորի իրական և ճշգրիտ քարտեզները այդ հողակտորների վրա առկա կանաչ զանգվածի վերաբերյալ տվյալների հետ։ Սա նշանակում է, որ մենք յուրաքանչյուր ծառի և թփի մասին կունենանք էլեկտրոնային տվյալներ, որոնք մեզ կներկայացնեն տեղեկատվություն տնկման տարեթվից մինչև վերջինիս խնամքի իրականացում։
Որպես Երևանի ավագանու անդամ ես շատ եմ կարևորում այս նախաձեռնության իրագործումը և դիմում եմ գործընկերներիս, ովքեր իրենց քաղաքներում առնչվել են նման բարեփոխման հետ։ Մենք շատ կարևորում ենք Ձեր երկրների փորձառությունը այս հարցում և եթե կլինեն հետաքրքրված կողմեր, ուրախ կլինենք լսել դիտարկումներ և ներկայացնել Երևանի կողմից մշակված համակարգի առանձնահատկությունները։
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1342 դիտում
13:59 28-10-2022
Ատելության խոսքն Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող քաղաքականություն է. Դավիթ Խաժակյանը՝ ԵԽ Կոնգրեսում
Այս բաժնից
670 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
946 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ
1105 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն