1586 դիտում
09:43 29-10-2022
Հանրահավաքի օրն Արցախը կոշտ հայտարարություն է անելու․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ եւ հանրահավաք: Նկատենք՝ Ստեփանակերտում տեղի ունենալիք հանրահավաքն ու ԱԽ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 31-ին կայանալիք եռակողմ՝ Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիեւ եւ Վլադիմիր Պուտին հանդիպումից մեկ օր առաջ եւ իր մեջ ակնհայտ մեսսիջներ է պարունակում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստից հետո կոշտ հայտարարություն է տարածվելու եւ Հայաստանի իշխանություններին հստակ մեսսիջ է ուղղվելու, որ Արցախի ժողովուրդը դեմ է հարցի կարգավորման ամերիկյան կամ, այսպես ասած, արեւմտյան տարբերակին: Նրանք հայտարարությամբ ամրագրելու են, թե կողմ են միայն ռուսական տարբերակին: Նկատենք՝ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 27-ին՝ «Վալդայ» ակումբում ելույթի ժամանակ եւս նշեց. «Եթե հայ ժողովուրդը եւ նրա ղեկավարությունը ցանկանում է ստորագրել մի փաստաթուղթ, որով Ղարաբաղի սուվերենությունը զիջում են Ադրբեջանին, ապա դա հայ ժողովրդի եւ նրա իշխանության ընտրությունն է»:
Եվ նաեւ այս հայտարարություններն ու առկա տարբերակներն են պատճառ դարձել, որ Արցախը որոշել է կոշտ հայտարարությամբ հանդես գալ եւ ներկայացնել իր տեսակետն ու հստակ ասել, որ, բացի ռուսական տարբերակից, որեւէ այլ առաջարկ իրենց համար ընդունելի չէ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2651 դիտում
12:44 05-04-2018
Մենք կոշտ ենք եղել և կշարունակենք կոշտ լինել Մոսկվայի հետ. Սպիտակ Տուն
2986 դիտում
12:52 01-01-2021
Արցախը վիրավոր է, սակայն Արցախը կա՛ և Արցախը լինելու՛ է․ ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի ամանորյա ուղերձը
Այս բաժնից
937 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1810 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»