2732 դիտում
12:44 05-04-2018
Մենք կոշտ ենք եղել և կշարունակենք կոշտ լինել Մոսկվայի հետ. Սպիտակ Տուն
Ռուս-ամերիկյան լարված հարաբերությունների ֆոնին Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը կոչ է արել միջազգային հանրությանը ուժեղացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող ճնշումը;
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, Սանդերսը նշել է, որ դա անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի ստիպել փոխել ռուսական ղեկավարության վարքն ու դիրքորոշումը։
«Մենք Ռուսաստանի հետ կոպիտ ենք եղել և շարունակելու ենք նույնկերպ լինել, որպեսզի նա փոխի իր վարքը»,-ասել է Սպիտակ Տան ներկայացուցիչը։
Ընդգծել է, որ ամերիկյան կողմն արտաքսում է 60 ռուս դիվանագետների, մինչդեռ այլ երկրներ արտաքսում են 4-5 ռուս դիվանագետների։ Նա հույս է հայտնել, որ այդ երկրները կհետևեն ԱՄՆ-ի օրինակին։
Նմանատիպ նյութեր
1349 դիտում
11:10 21-09-2022
Կշարունակենք աջակից լինել ՀՀ-ի ինքնիշխանությանը և անվտանգությանը. Բլինքենի ուղերձը
Այս բաժնից
685 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
958 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը
949 դիտում
22:06 18-12-2024
Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերուհու հետ