1321 դիտում
13:27 31-10-2022
Մենք ժողովրդին «տուն ուղարկող» չենք, մեր պայքարը բաղկացած չի եղել միայն քայլելուց և լույսերով երթերից․ Իշխան Սաղաթելյանը՝ «Դիմադրություն» շարժման ընթացքի մասին․ Tert.am
Մեր պայքարը բաղկացած չի եղել մենակ քայլելուց և լույսերով երթեր անելուց, մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ 2500 մարդ է ձերբակալվել այդ շարժման օրերին, 50-ից ավել մարդիկ զրկվել են ազատությունից, 60-ից ավելի ընտանիքներում խուզարկություն են անցկացրել, հետապնդումներ, ճնշումներ, որոնք մինչև օրս շարունակվում են։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով «Դիմադրություն» շարժման պայքարի մարտավարությանը և ընթացքին, ասաց շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։ Գրում է Tert.am-ը։
«ՀՀ քաղաքացին պայքարել ու կռիվ է տվել, որը շարունակվելու է, ինչ վերաբերում է պայքարի կեսից ժողովրդին «տուն ուղարկելու»-ն, լավ գիտենք՝ ով է «տուն ուղարկողը», դա մեզ չի վերաբերվում, մենք ժողովրդին պայքարի մղողն ենք ու այդ պայքարը առաջ տանողը»,- ասաց Սաղաթելյանը։
Ճշտող հարցին՝ նոյեմբերի 5-ի հավաքը շարունական գործողություններ է ենթադրելու հետագայում, թե սահմանափակվելու են միայն հանրահավաքով, Սաղաթելյանը ասաց․
«Շատ կարևոր է նոյեմբերի 5-ի համաժողովրդական արձանագրումը, դրանից հետո պայքարը իհակե շարունակվելու է, բայց այդ օրը հավաքվում ենք այդ նպատակով՝ դա արձանագրելու համար։ Պայքարի հետագա գործողությունների մասին հանրահավաքին կհայտարարենք»։

Նմանատիպ նյութեր
1735 դիտում
19:04 25-02-2023
«Այս իրավիճակի հետ չենք համակերպվում»․ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ պատրաստվում են շարունակել պայքարը
17368 դիտում
13:54 24-09-2021
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց ընդդիմության կողմից փողոցային պայքարը վերսկսելու մասին
Այս բաժնից
892 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
895 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան