32630 դիտում
16:48 31-10-2022
Ոստիկանական հատուկ օպերացիա Արարատի մարզում․ ոստիկանություն են տեղափոխվել «Սեքյուրիթի Գրուպ» ՍՊԸ-ի թիկնապահը, «Խոսրովի արգելոց» ՊՈԱԿ-ի ավագ տեսուչն ու Սիս գյուղի դպրոցի զինղեկը․ հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 30-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության (վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի), ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (բաժնի պետ Արսեն Ոսկանյանի) գլխավորությամբ Արարատի մարզում իրականացրել են «Զինանոց 2022» հերթական համալիր կանխարգելիչ միջոցառումը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրա շրջանակներում ոստիկանները, համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության Արարատի մարզային կառույցի ծառայողների հետ, օպերատիվ տվյալներն իրացնելով, այցելել են Գետազատ գյուղ, որտեղ պարզել են, որ «Ազգային լեգիոն» ՀԿ անդամներ՝ Երևանի բնակիչ 48-ամյա Արտակ Ա․-ն, Արարատի մարզի բնակիչներ 57-ամյա Արմեն Բ․-ն և 62-ամյա Լևոն Գ․-ն իրենց մոտից բացի օրինական որսորդական զենք-զինամթերքից հայտնաբերվել է 1 հատ «ԱԿՍՈՒ-74» տիպի ինքնաձիգ, 179 հատ 7.62 մմ տ/չ, 1 հատ 5.45 մմ տ/չ ինքնաձիգի փամփուշտներ, 1 հատ 7.62 մմ տ/չ ձեռքի գնդացրի փամփուշտ, 2 հատ ինքնաձիգի փամփշտատուփ՝ առաջինը լիցքավորված 30 հատ 7.62 մմ տ/չ փամփուշտներով, երկրորդը՝ 18 հատ 5.45 մմ տ/չ փամփուշտներով, 2 հատ ձեռքի գնդացրի փամփշտատուփ՝ առաջինը լիցքավորված 29 հատ 5.45 մմ տ/չ փամփուշտներով, երկրորդը՝ 30 հատ 5.45մմ տ/չ փամուշտներով և 1 հատ փամփուշտների արկղ (ցինկ), որի մեջ եղել է 460 հատ 7.62 մմ տ/չ ինքնաձիգի փամփուշտներ:
Հայտնաբերված զենք զինամթերքի վերաբերյալ Արտակ Ա-ն հայտնել է, որ «ԱԿՍՈՒ-74» ինքնաձիգը 2 պահունակով գտել է նույն տարածքից, իսկ մնացած փամփշտատուփերի և փամփուշտների վերաբերյալ Արմեն Բ․-ն էլ հայտարարել է, որ իր հետ բերել է Արցախի Հանրապետությունից 44-օրյա պատերազմին մասնակցելուց հետո:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արտակ Ա․-ն աշխատում է «Սեքյուրիթի Գրուպ» ՍՊԸ-ում որպես թիկնապահ, Արմեն Բ․-ն աշխատում է «Խոսրովի արգելոց» ՊՈԱԿ-ում ջոկատի ավագ տեսուչ, իսկ Լևոն Գ․-ն Սիս գյուղի դպրոցի զինղեկն է։
Արտակ Ա․-ն և Արմեն Բ․-ն ոստիկանության Արարատի բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
51997 դիտում
15:25 14-02-2024
Էրեբունու ոստիկանները Սարի թաղում իրականացրել են հատուկ օպերացիա. հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ