1795 դիտում
18:38 03-11-2022
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի որոշմամբ թույլատրվել է «Փեթակ» ՍՊԸ գործունեությունը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետներն ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին «Փեթակ» ՍՊ ընկերության համապատասխան հայտի հիման վրա ՀՀ, ք․ Երևան, Արշակունյաց 17ա հասցեում գործող «Փեթակ» ՍՊ ընկերությունում իրականացրել է վերահսկողական աշխատանքներ՝ Տեսչական մարմնի կողմից 2021թ․ հուլիսի 1-ին տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով։
Արդյունքում պարզվել է, որ ՏՄ կողմից նախկինում տրված կարգադրագրի կետերից ամբողջությամբ վերացվել է արձանագրված խախտումների կեսից ավելին, իսկ կարգադրագրում նշված մյուս խախտումները վերացվել են մասամբ, և ներկայումս դրանց վերացման ուղղությամբ կատարվում են մեծածավալ և ինտենսիվ աշխատանքներ։
Ուստի՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը, ուսումնասիրելով վերոնշյալ հանգամանքները և հաշվի առնելով, որ կատարված աշխատանքների արդյունքում վերացել է հրդեհների առաջացման անմիջական և ուղղակի սպառնալիքը, որոշում է կայացրել թույլատրել «Փեթակ» ՍՊԸ հետագա գործունեությունը, ինչպես նաև արձակել նոր կարգադրագիր՝ դեռևս չվերացված խախտումների վերաբերյալ՝ դրա համար սահմանելով հստակ ժամանակացույց։

Նմանատիպ նյութեր
1063 դիտում
20:57 08-02-2023
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի որոշմամբ թույլատրվել է «ՌԱՖԱՅԵԼ-ՏԱԹԵՎ» ՍՊԸ գործունեությունը
1072 դիտում
19:23 13-02-2023
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի նոր որոշմամբ թույլատրվել է «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» ՍՊԸ գործունեությունը
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված