41493 դիտում
19:10 05-11-2022
«Արաբկիր» բժշկական կենտրոնում 6-ամյա հրաշք երեխայի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ․ կասկածյալը երեխային վիրահատող բժշկուհին է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔրՕրի 187 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է «Արաբկիր» բժշկական կենտրոնում հոկտեմբերի 16-ին մահացած Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Արագածավան գյուղի 6-ամյա բնակիչ Անդրանիկ Խալաթյանի մահվան փաստով։
Նշված քրգործը հարուցվել է «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե նրա անզգուշության հետևանքով հնարավոր չի եղել կանխել հիվանդության հետագա ընթացքը, որն առաջացրել է մահ» մեղադրանքով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 16-ին, Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Արագածավան գյուղի բնակիչ 6-ամյա Անդրանիկ Խալաթյանը։
Երեխան սեպտեմբերի 22-ից նշիկները վիրահատելու նատակով գտնվում էր «Արաբկիր» բժշկական կենտրոնում, որտեղ 2 օր անց, ըստ երեխայի ծնողների հայտարարության՝ բժշկուհի Կլարա Օրդոյանի մեղքով երեխան հայտնվում է ծայրահեղ ծանր վիճակում ու օրեր շարունակ կենաց մահու պայքար էր տանում կյանքի համար։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+