211652_close_icon
views-count1095 դիտում article-date 15:29 07-11-2022

Գործարկվել է բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման խթանման տեղեկատվական օնլայն հարթակը

Գործարկվել է բարձր որակավորում ունեցող մասնագետների (ԲՈՈՒՄ) ներգրավման խթանման տեղեկատվական օնլայն հարթակը։

2022 թ. ՀՀ Կառավարությունը ընդունել է Հայաստանի ներդրումային խորհրդի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ մշակված միջոցառումը, որն ուղղված է բարձր որակավորում ունեցող մասնագետների (ԲՈՈՒՄ) ներգրավման խթանմանը։ Այն գործատուները, որոնք կներգրավեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ (ԲՈՈՒՄ), կարող են դիմել ԲՈՈՒՄ-ին վճարվող աշխատավարձի  20%-ից ընդհուպ մինչև 70% պետական սուբսիդավորմանը։

Հայաստանի ներդրումային խորհրդից հայտնում են, որ գործարկված Talent.icarmenia.am առցանց հասանելի հարթակում կարելի է օնլայն գործիքի միջոցով ստուգել, արդյոք  տվյալ մասնագետը համապատասխանում է սահմանված չափանիշներին, գտնել մանրամասն բացատրություն, թե ով կարող է դիմել պետական աջակցությանը, որքան է փոխհատուցման չափը, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ դիմելու համար և ինչպես դիմել և ուր ուղարկել լրացված դիմումը։

Մանրամասն նկարագրություն, աջակցության չափի սանդղակը և այլն տեղեկատվություն հասանելի են այստեղ:

Նմանատիպ նյութեր