2059 դիտում
22:57 07-11-2022
Մեր դիրքորոշումը քաղաքական չէ, որևէ քաղաքական ուժի չենք սատարել, չենք սատարում, չենք սատարելու․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Մեր դիրքորոշումը քաղաքական չէ, որևէ քաղաքական ուժի չենք սատարել, չենք սատարում, չենք սատարելու։
Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը
«Թյուրըմբռնում է, որ եկեղեցին սատարում է ընդդիմությանը, Բագրատ Սրբազանն էլ հանրահավաքում իր ելույթում ասաց, որ մեր մասնակցությունը քաղաքական չէ։ Եկեղեցին փորձում է լինել ճշմարտության կողքին, եթե ճշմարտությունը ընդդիմության կողքին է՝ իրենց կողքին, եթե իշխանության կողմն է ճշմարտությունը՝ իրենց կողքին։
Երբեմն լինում է, որ ոչ մեկի կողմն էլ չէ ճշմարտությունը։ Համահայկական խնդիր է դրած, հայոց պետականության փրկության։ Այստեղ դիտողի դերու՞մ պետք է լինի եկեղեցին»,-ասել է Աջապահյանը:
Անդրադառնալով Համահայկական գագաթաժողովին եկեղեցու չմասնակցելուն՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասել է, որ գագաթաժողով կոչվածը փիառ ակցիա էր․
«Երբ փորձեցինք գտնել որևէ մեկին, որին որևէ մեկը ճանաչում էր, չգտանք ոչ մեկին, բացի Կարո Փայլանից։ Անունն էլ ամպագոռգոռ դրել էին գագաթաժողով։ Իսկ եկեղեցին չէր մասնակցում, քանի որ պատշաճ կերպով չէր հրավիրված, չէր մասնակցել պատրաստության աշխատանքներին։
Սփյուռքի գործերի հանձնակատարը շատ փոքր անձնավորություն է՝ իր տրամաչափով, որ բանավոր հրավիրի Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Պետք է ավելի պատշաճ հրավիրվի, այն էլ վերջին պահին»,-ասել է Շիրակի թեմի առաջնորդը։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից