1153 դիտում
15:40 08-11-2022
Քննարկվում է հանրապետության տարածքում ԵԱՏՄ երկրների քաղաքացիների՝ 180 օրից ավելի գտնվելու մասին հարցը
Միգրանտների ներհոսքը Հայաստան հիմնականում եղել է ԵԱՏՄ երկրներից, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունից։ Նոյեմբերի 8-ին Ազգային ժողովում՝ Պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Հանրապետության միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը։
Սա, ինչպես նշեց պաշտոնյան, իրենց թույլ է տալիս օգտվել աշխատանքային գործունեության իրականացման պարզեցված ռեժիմից։
«ԵԱՏՄ երկրներից միգրանտների համար աշխատանքի թույլտվության վերաբերյալ որեւէ փաստաթուղթ անհրաժեշտ չէ։ Նրանք եւ նրանց ընտանիքի անդամները Հայաստանում կարող են գտնվել ընդամենը աշխատանքային պայմանագրի հիման վրա։ ՌԴ քաղաքացիներրը Միգրացիոն ծառայության workpermit.am հարթակում ներկայացնում են իրենց աշխատանքային պայմանագիրը, անձը հաստատող փաստաթուղթ եւ դրա հիման վրա ստանում են իրենց բնակության օրինականությունը հաստատող տեղեկանք»,- պարզաբանեց Դավթյանը։
Ընդ որում հետագայում միգրանտները պետք է մասնակցեն համապատասխան քարտի ստացման գործընթացին։
Միգրացիոն ծառայության պետի տեղակալը նշեց նաեւ, որ քննարկվում է ԵԱՏՄ երկրների՝ աշխատանքային պայմանագիր չունեցող քաղաքացիների համար Հայաստանում 183 օրից ավելի գտնվելու թույլտվություն տրամադրելու ընթացակարգը պարզեցնելու հարցը։

Նմանատիպ նյութեր
53994 դիտում
23:37 12-12-2020
ՔՊ նիստում քննարկվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը․ քննարկվում է երկու հնարավոր թեկնածուի անուն. 168.am
907 դիտում
17:09 10-02-2024
Ռուս խաղաղապահների գտնվելու պայմանները քննարկվում են միայն ադրբեջանական կողմի հետ. Գալուզին
Այս բաժնից
526 դիտում
18:10 21-10-2024
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
736 դիտում
18:08 21-10-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին
982 դիտում
17:39 21-10-2024
Փի Դիդիի դեմ ևս 6 հայց է ներկայացվել