211652_close_icon
views-count634 դիտում article-date 18:04 09-11-2022

ԵՄ-ն 1 տարով երկարաձգել է Արևելյան միջերկրածովյան պատժամիջոցները Թուրքիայի դեմ

Եվրախորհրդի կայքում արված հայտարարության մեջ նշվում է, որ «Արևելյան Միջերկրականում նավթի հետախուզման համար Թուրքիայի չարտոնված գործունեության պատճառով» սահմանված պատժամիջոցները երկարաձգվել են ևս 1 տարով։

Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով ԵՄ խորհրդի պաշտոնական կայքին:

ԵՄ խորհուրդը որոշել է պատժամիջոցները երկարաձգել մինչև 2023 թվականի նոյեմբերի 12-ը:

ԵՄ պատժամիջոցները տարածվում են այն կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց վրա,  որոնք ածխաջրածինների պաշարների որոնման չարտոնված աշխատանքներ են կատարել:

Ըստ պատժամիջոցների՝  նախատեսվում է տվյալ անձանց մուտքի արգելք ԵՄ երկրներ, և այդ երկրներում նրանց բանկային ակտիվների սառեցում:

2020 թվականի նոյեմբերի 11-ին Միությունը որոշել էր պատժամիջոցներ Թուրքիայի դեմ։

Որոշումը մեկ տարով երկարաձգվել էր նախորդ տարվա նոյեմբերի 11-ին։

Նմանատիպ նյութեր