91139 դիտում
21:21 09-11-2022
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ Ford Transit-ը մխրճվել է կայանված KamAZ-ի հետնամասի մեջ․ որդին տեղում մահացել է, հայրը տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Քուչակ-Ապարան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Ford Transit և KamAZ մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, որը եղել է Ford Transit-ի մեջ: Դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Ապարանի բժշկական կենտրոնի դիատարին։
Մեկ հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, ում ավտոմեքենայից դուրս են բերել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի և դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն դասակի տեսուչներ Էդգար Վերդոյանն ու Գագիկ Կարապետյանը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հրշեջ-փրկարակարները տեղում հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Ոստիկանությունն ու քնչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ մահացածն ու վիրավորը հայր ու որդի են, Վանաձորի բնակիչներ։ Տղան տեղում մահացել է, հայրը տեղափոխվել է հիվանդանոց։
Ոստիկանությունն ու քննչական բաժինն էլ տեղեկություններ են ստացել, որ KamAZ-ը ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված է եղել, երբ Ford Transit-ը դեպի Վանաձոր ընթանալիս, մխրճվել է KamAZ-ի հետնամասի մեջ։
Արդյոք KamAZ-ի՝ թույլատրելի հատվածում կայանված ժամանակ անվտանգության լուսային ազդանշանները միացված են եղել, թե ոչ՝ պարզվում է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+