211652_close_icon
views-count858 դիտում article-date 18:36 10-11-2022

Հակոբ Ավագյանն ազատվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին որոշում է ստորագրել` Հակոբ Ավագյանին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝

  1. Հակոբ Ավագյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:
  2. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունների կատարումը վերապահել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սլավիկ Սարգսյանին»:

Նմանատիպ նյութեր