211652_close_icon
views-count852 դիտում article-date 20:33 10-11-2022

Դրական եզրակացություն ՀՀ Կառավարությանը լիազորող նորմեր սահմանելու իրավունք տվող օրենսդրական նախաձեռնությանը

««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության գործող մի քանի որոշումների համար իրավական հիմքի ապահովման, ինչպես նաեւ հետագայում Կառավարության կողմից համապատասխան ոլորտը կարգավորող որոշումներ ընդունելու համար օրենքով լիազորող նորմեր սահմանելու անհրաժեշտությամբ:

Կառավարության առանձին որոշումներով հաստատված են հանրային իշխանության մարմինների պահպանման ծախսերում հեռախոսակապի եւ փոստային կապի ծառայությունների գծով ծախսերի հաշվարկման նորմաները, սակայն օրենքով համապատասխան լիազորության ամրագրումը բացակայում է:

Օրինագծով առաջարկվում է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքով Կառավարությանն իրավասություն տալ՝ ընդունելու առանձին ծախսային ուղղություններով նորմաներ սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանի խոսքով առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական բնույթի առաջարկ, որն ընդունվել է:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին:

Հարցը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 10-ի արտահերթ նիստում:

Նմանատիպ նյութեր