211652_close_icon
views-count1634 դիտում article-date 22:29 10-11-2022

Իսրայելի դեսպանի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ընդունել է Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Յոել Լիոնի գլխավորած պատվիրակությանը, որին ներկա էին նաև Իսրայելի արտաքին գործերի նախարարության եվրասիական և արևմտյան Բալկանների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Սիմոնա Հալպերին և Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության Պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման, մասնավորապես՝ առևտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորություններին, երկու երկրների միջև ուղիղ չվերթների իրականացման շրջանակներում առկա խոչընդոտների վերացման հարցերին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ և իսրայելական գործարար շրջանակների փոխայցելությունների միջոցով տեղում ծանոթանալու համագործակցային ոլորտների գործունեությանը և հնարավոր հեռանկարներին։

Возможно, это изображение 4 человека, люди сидят и в помещении

Возможно, это изображение 2 человека и люди сидят

Возможно, это изображение 3 человека, люди стоят, люди сидят и в помещении

Նմանատիպ նյութեր