211652_close_icon
views-count1237 դիտում article-date 20:24 22-11-2024

Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները

ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ:

Քննարկվել են Հայաստան-Շվեդիա համագործակցության խորացման ու միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները: Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ քաղաքական եւ ոլորտային երկխոսության շարունակական բարձրացման կապակցությամբ:

Հռիփսիմե Գրիգորյանը կարեւորել է Շվեդիայի հաստատակամ աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովում ՄԱԶԾ համագործակցությամբ իրականացվող խորհրդարանի կարողությունների զարգացման երկարամյա ծրագրին Շվեդիայի կարեւորագույն ներդրման համար:

Անդրադարձ է եղել տարածաշրջանային զարգացումներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնվող օրակարգի առանցքային թեմաների շուրջ:

Նմանատիպ նյութեր