1367 դիտում
22:42 10-11-2022
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետները 2022թ․ նոյեմբերի 9-ին մշտադիտարկումներ են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։
Մշտադիտարկումների արդյունքում պարզվել է, որ 22 տրանսպորտային միջոցների վարորդներ փոխադրումներն իրականացրել են առանց համապատասխան լիցենզիայի։
Մշտադիտարկվել են նաև «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գործող կայանատեղիում և մուտքի շրջակայքում առանց «Տաքսի» տարբերանշանի փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները։ Վերջիններս ուղևորներ են ներգրավում վայրէջք կատարած ինքնաթիռների ուղևորների ժամանման սրահներում և նրանց առաջարկում իրենց կողմից չլիցենզավորված ուղևորափոխադրման ծառայությունները։
Տեսչական մարմնի մասնագետները տրանսպորտային միջոցների վարորդներին պարզաբանումներ, պարտադիր կատարման ցուցումներ են տվել տաքսամոտորային ուղևորափոխադրումները կարգավորող իրավական ակտերի (ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգի, օդանավակայանի տարածքում տաքսամոտորային փոխադրումների առանձնահատկությունների մասին կառավարության որոշումներ) վերաբերյալ։
Ուղևորափոխադրում իրականացնողները նախազգուշացվել են, որ պարտադիր ցուցումները չկատարելու դեպքում Տեսչական մարմնի կողմից կիրառվելու են վարչական պատասխանատվության միջոցներ։
Վարորդները պարտավորվել են իրենց գործունեությունն իրականացնել գործող օրենսդրության համաձայն։
Վերահսկողության շրջանակում ուսումնասիրվել է նաև 201 համարի երթուղով Երևանից «Զվարթնոց» օդանավակայան կանոնավոր ուղևորափոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների աշխատանքը․ արդյունքում տվյալ երթուղին սպասարկող ընկերության մոտ խախտումներ չեն հայտնաբերվել։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
757 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
598 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
706 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված