211652_close_icon
views-count1271 դիտում article-date 21:57 12-11-2021

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտի նկատմամբ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ նոյեմբերի 12-ին համատեղ դիտարկել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտը։ 

ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են վերոնշյալ վարչական շրջաններով ավտոբուսային, միկրոավտոբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող  27 տրանսպորտային միջոց։ 

Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 2 խախտում․կանոնավոր ուղևորափոխադրման ընթացքում 2 ուղևոր դիմակ չի կրել։ Դրանց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Հանրային տրանսպորտում COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա հանգստյան օրը։ 
 

Նմանատիպ նյութեր