211652_close_icon
views-count3208 դիտում article-date 19:32 14-11-2022

Պեմզաշենի դաժան և սահմռկեցուցիչ դեպքը, դա «Ազատության» ուղիղ հետևանք է. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը գրում է. «Պեմզաշենի դաժան և սահմռկեցուցիչ դեպքը, դա «Ազատության» ուղիղ հետևանք է, թե բա մենք ապրում ենք դեմոկրատ, Ազատ ու Անկախ...:

Բազմիցս ասել ու ասելու եմ, Սովետից անկախանալուց հետո` հայ մարդը այդպես էլ չգիտակցեց, թե ինչպես պետք է ապրել անկախ և ինքնիշխան պետությունում:

Մեր ժողովրդի մեծ մասը երբեք չի հասկացել ու չի ուզում հասկանալ Ազատ ու Անկախ բառերի իմաստը և անկախ երկիր ունենալու խորը իմաստը: Սխալ հասկացված այդ «Ազատություն» բառն էլ բերեց հասցրեց մեզ այս օրին, ով ինչ ուզում այն էլ ասում ու հաչում է:

Ցավը նրանում է, որ անցնելով այսքան աղետների և ողբերգությունների միջով, մինչև այսօր էլ չեն գիտակցում։
Ցավոք, արդեն ուշ է...»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր