211652_close_icon
views-count2685 դիտում article-date 09:31 27-12-2022

Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանությունների գործով մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ. փաստաբան

Պեմզաշենի սպանությունների գործով տուժողների իրավահաջորդի շահերի պաշտպան (սպանդի ենթարկված ընտանիքի հոր փաստաբան) Գարիկ Գալիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանությունների գործով շատերին հուզող հարցի վերաբերյալ, առ այն, որ մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը տառապում է հոգեկան առողջական խնդրով և կարող է ճանաչվել ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ, ինչի արդյունքում կարող է խուսափել պատժից, նշեմ, որ ստացվել է Ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովի փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է ՄԵՂՍՈՒՆԱԿ։

Ավելին, ըստ փորձագետի եզրակացության Վրույր Բարսեղյանը իր ներկա հոգեկան վիճակով կարող է մասնակցել քննչական և դատաքննչական գործողություններին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր