211652_close_icon
views-count1038 դիտում article-date 17:38 15-11-2022

Համաձայնագիր՝ ուղղված փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համատեղ ջանքերի արդյունավետության բարձրացմանը

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի ներկայացմամբ խորհրդարանը նոյեմբերի 15-ին քննարկել է ««Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) եւ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասինե օրենքի նախագիծը:

Համաձայնագիրը մշակվել է «Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) եւ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին» 2011թ. դեկտեմբերի 19-ի համաձայնագրի 6-րդ հոդվածի ապահովման նպատակով: Համաձայնագիրը ստորագրվել է 2021թ. հուլիսի 20-ին:

Համաձայնագրի նպատակն է բարձրացնել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համատեղ ջանքերի արդյունավետությունը՝ սահմանելով ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ մաքսային հայտարարագրում ներառված տեղեկության փոխանակման կարգը, ինչպես նաեւ այդպիսի տեղեկության օգտագործման եւ պահպանության պայմանները:

Համաձայնագիրը սահմանում է կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ ֆիզիկական անձի կողմից համապատասխան հայտարարագրերում նշվող տեղեկությունը ստանալու վերաբերյալ Համաձայնագրի կողմ երկրների՝ հարցում կատարելու եւ տեղեկությունը տրամադրելու կարգը, ինչպես նաեւ հայցվող տեղեկությունների տրամադրումը մերժելու հիմքերը:

Օրենքի նախագծին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Նմանատիպ նյութեր