662 դիտում
13:59 16-11-2022
ՄԻՊ-ն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 15-ին ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը, որին ուղեկցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը։ Հայտնում է ՄԻՊ-ը։
Հանդիպման ընթացքում Գրիգորյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության մանդատը, լիազորություններն ու գործունեության առաջնահերթ ուղղությունները։
Քրիստիննե Գրիգորյանը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին, խոսել տարվա ընթացքի մարտահրավերներից, առկա իրավիճակից, առաջնահերթություններից։
Պաշտպանն անդրադարձել է սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին, ապրիլ-մայիս ամիսների հանրահավաքներին։ Գրիգորյանը խոսել է նաև իրավահավասարության ապահովման, ատելության խոսքի դեմ պայքարի, կանանց իրավազորման ու ընտանիքում բռնության դեմ պայքարի խնդիրների մասին։
Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Պաշտպանի հաստատությանը կատարած աշխատանքի համար։
Հանդիպման ավարտին Պաշտպանը պատվիրակության անդամներին է փոխանցել Պաշտպանի հաստատության կողմից պատրաստված արտահերթ զեկույցները։

Նմանատիպ նյութեր
1026 դիտում
14:52 15-11-2022
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին
1009 դիտում
20:14 15-11-2022
Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ և ԵՄ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին
3236 դիտում
14:49 31-05-2017
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵՄ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին
Այս բաժնից
928 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
952 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»