211652_close_icon
views-count1228 դիտում article-date 11:39 17-11-2022

ՀՀ վարչապետը Շվեյցարիայի նախկին նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հայկական կողմի դիրքորոշումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեհյին: Հայտնում է վարչապետի աշխատակազմը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-ադրբեջանական, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված հայկական կողմի դիրքորոշումներին:

Կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Նմանատիպ նյութեր