211652_close_icon
views-count59462 դիտում article-date 13:04 17-11-2022

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ մսամթերք տեղափոխող ավտոմեքենան մխրճվել է ավազ տեղափոխող ЗИЛ-ի հետնամասի մեջ․ վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում բախվել են JAC մակնիշի ավտոմեքենան և ավազով բաձված ЗИЛ մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով JAC-ի վարորդը արգելափակվել է ավտոմեքենայի խցիկում։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարաները, քաղաքացիներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները։

Օպերատիվ են գործել «Հրազդան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը։

Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլավորությամբ, քանի որ ավտոմեքենան մասամբ հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Ա․ Ավետիսյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավոր վարորդի և ЗИЛ-ի վարորդի ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 177+
177+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր