1101 դիտում
21:08 17-11-2022
«Անաչառ տարեգիրը մի օր կգրի՝ միասնության մեկնարկը տվեց Քաջարանը` 2022թ. սեպտեմբերի 25-ին»․ Մանվել Փարամազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ . Aravot.am
Aravot.am-ը գրում է. «Քաջարան համայնքի ավագանու նոյեմբերի 17-ի հատուկ նիստն այս անգամ համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացնելու փոխարեն Քաջարան քաղաքի մշակույթի պալատում էր կազմակերպվել։ Ավագանու 15 անդամից ներկա էին 12-ը, քվորումն ապահովված է, իսկ նիստի օրակարգում մեկ հարց էր՝ Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի կողմից համայնքի բնակիչներին տրվող երդման մասին։ Հիշեցնենք, սեպտեմբերի 25-ին կայացած Քաջարան համայնքի ավագանու ընտրություններին Մանվել Փարամազյանի գլխավորած «Դեպի Միասնություն» դաշինքի օգտին քվեարկել էր ընտրողների 67 տոկոսը։
Ավագանու 15 մանդատից 10-ը ստացավ «Դեպի Միասնություն» դաշինքը, 1-ը՝ «Հանրապետություն» կուսակցությունն ու 4 մանդատ էլ բաժին ընկավ «Քաղաքացիական պայմանագրին»։
«Ստանձնելով Քաջարան համայնքի ղեկավարի պաշտոնը՝ երդվում եմ՝ համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն Քաջարան համայնքի բնակիչների: Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական եւ հոգեւոր վերելքին»,-հանդիսավոր երդվեց Մանվել Փարամազյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2500 դիտում
23:44 23-09-2022
«Այո՛, քաջարանցին պիտի լավ ապրի, եւ վե՛րջ»․Մանվել Փարամազյան. aravot.am
Այս բաժնից
886 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
907 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»