53237 դիտում
17:07 19-11-2022
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ 20 տոննա ցորենով բարձված KamAZ-ը մխրճվել է բնակչի տան մեջ․ կա վիրավոր․ ցորենն ամբողջությամբ լցվել է բակում․ բնակչի տան որոշ հատված էլ փլուզվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 65-ամյա Վալերի Բ․-ն իր վարած KamAZ 5302 մակնիշի կցորդիչով բեռնատարով Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Թորոմանյան 39 տան բնակչի երկաթե ցանկապատին, այնուհետև հայտնվել բնակչի տան տարածքում ու մխրճվել բնակչի քարե շինության մեջ, փլուզելով տան ահագին հատված։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով KamAZ-ի վարորդին, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վթարի հետևանքով KamAZ-ի կցորդիչները մասամբ կողաշրջվել են, և նրա մեջ եղած մոտ 20 տոննայից ավելի ցորենն ամբողջությամբ թափվել ու լցվել է բակում։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարակական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում են ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի և բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Սուքիասյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են խոշոր չափի նյութական վնաս պատճառված տանտիրոջ ինքնությունը։
Տեղում ճանապարհային ոստիկաններն ու Աշտարակի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նշված բեռնատարը մինչև վթարի ենթարկվելը, ավտոմեքենայի հետ ունեցել է տեխնիկական խնդիրներ, և Օհանավանում մեքենան բախվել է Lexus մակնիշի ավտոմեքենայի։
Այս պահին ՃՈ ավագ տեսուչ Մարատ Ենոքյանն ու անչափահասների տեսուչ Յուրիկ Հովհաննիսյանը մեկնեցին Օհանավան՝ պարզելու այդ տեղեկության իսկությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+