211652_close_icon
views-count1035 դիտում article-date 09:21 21-11-2022

Ստոլտենբերգը Շվեդիային և Ֆինլանդիային խորհուրդ է տվել ընդլայնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան պետք է խստացնեն իրենց հակաահաբեկչական օրենսդրությունը և ընդլայնեն համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։ Այս մասին նա ասել է SVT հեռուստաալիքի եթերում։

Ստոլտենբերգի պնդմամբ` սա շատ կարևոր է Թուրքիայի համար, քանի որ այն առավել հաճախ է ենթարկվում ահաբեկչական հարձակումների երկրում արգելված Քուրդստանի աշխատավորական կուսակցության կողմից։

«Թուրքիայի համար դա կարևոր է, քանի որ նա ՆԱՏՕ-ի այն երկիրն է, որն ամենաշատն է տուժում ահաբեկչական հարձակումներից և, հետևաբար, մտահոգված է դրանով», - ընդգծել է դաշինքի գլխավոր քարտուղարը։

Նա նաև հավելել է, որ երկրների` ՆԱՏՕ-ին միանալու համար երկար ժամանակ և քննարկումներ կպահանջվեն, որպեսզի բոլոր անդամ-պետությունները կարողանան լավ լուծումներ գտնել։

Նմանատիպ նյութեր