2248 դիտում
13:21 07-10-2022
Էրդողանը Շվեդիային եւ Ֆինլանդիային առաջարկել է տարբեր ժամանակներում միանալ ՆԱՏՕ-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շվեդիային եւ Ֆինլանդիային առաջարկել է ՆԱՏՕ-ին միանալ տարբեր ժամանակներում։ Նա երկու երկրներին մեղադրում է այն խմբավորումներյն պաշտպանելու մեջ, որոնց Անկարան ահաբեկչական է համարում։ Գրում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքիան եւ Հունգարիան վերջինն են, որ չեն վավերացրել դաշինքին Հյուսիսային Եվրոպայի երկրների անդամակցությունը։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան բարեհաճ չի լինի Շվեդիայի հանդեպ այնքան ժամանակ, քանի դեռ «ահաբեկչական կազմակերպությունները» ցույցեր են անցկացնում այդ երկրի փողոցներում եւ նրա խորհրդարանում։ Էրդողանն ասել է, որ Թուրքիան ավելի լավ հարաբերություններ ունի Ֆինլանդիայի հետ, որովհետեւ «դա այն երկիրը չէ, որտեղ ազատ պտտվում են ահաբեկիչները»։ «ՆԱՏՕ-ն պետք է վերջնական որոշում կայացնի, եւ եթե նրանք ընդունեն որոշում հօգուտ Ֆինլանդիայի, իհարկե, մենք ամեն բան կանենք, ինչը կպահանջվի մեզանից»,- ասել է Էրդողանը։
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը հայտարարել է, որ Հելսինկին կողմ է Շվեդիայի հետ միաժամանակ դաշինքին անդամակցելուն։
«Մեր տեսակետից, շատ կարեւոր է, որպեսզի Ֆինլանդիան եւ Շվեդիան միասին մտնեն ՆԱՏՕ, որովհետեւ մենք երկուսս էլ գտնվում ենք Եվրոպայի հյուսիսային մասում, երկուսս էլ նույն աշխարհաքաղաքական դիրքում ենք անվտանգության առումով»,- ասել է նա։ «Բայց, իհարկե, մենք կշարունակենք քննարկումը, եւ հիմա Թուրքիան, ինչպես նաեւ Հունգարիան պետք է վավերացման մասին որոշում ընդունեն»։
Էրդողանի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Շվեդիան հայտարարել էր, որ կչեղարկի զենքի մատակարարման էմբարգոն, որը մտցրել էր Թուրքիայի հանդեպ 2019թ. Սիրիայում YPG քուրդ աշխարհազորայինների դեմ թուրքական ռազմական գործողությունից հետո։

Նմանատիպ նյութեր
3111 դիտում
15:23 20-04-2022
ՌԴ-ն Ֆինլանդիային և Շվեդիային նախազգուշացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հետևանքների մասին. Մարիա Զախարովա
1035 դիտում
09:21 21-11-2022
Ստոլտենբերգը Շվեդիային և Ֆինլանդիային խորհուրդ է տվել ընդլայնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ
1724 դիտում
14:43 12-10-2022
Սպառնալիքի դեպքում ՆԱՏՕ-ն կպաշտպանի Ֆինլանդիային մինչև դաշինքին նրա անդամակցումը. ԱԳ նախարար
Այս բաժնից
877 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը
748 դիտում
18:26 18-12-2024
Գազայի հատվածում մեկ օրում զոհվել է 38 մարդ
940 դիտում
15:28 18-12-2024
«Զանգեզուրի միջանցք»-ը դառնալու է համագործակցության և անվտանգության միջանցք. Թուրքիայի խորհրդարանի նախագահ