16381 դիտում
20:15 27-11-2022
Այսօր մեծ գրող Եղիշե Չարենցի մահվան օրն է. Երևանի 144 հիմնական դպրոցի աշակերտները ծաղիկներ խոնարհեցին նրա հուշարձանին ու կատարեցին մեծարման երեկո. անակնկալ հանդիպում ունեցան նաև գրականագետ Դավիթ Գասպարյանի հետ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի մահվան օրն է։ Մեծն Չարենցին հերթական անգամ մեծարում էին Երևանի թիվ 144 հիմնական դպրոցի 5-9-րդ դասարանների աշակերտները։
Այսօր Երևանում Եղիշե Չարենցի հուշարձանի մոտ էին այցելել այդ դպրոցի երեխաները, ովքեր, որպես օրվա խորհուրդ, մեծարման փոքրիկ միջոցառում կատարեցին հուշարձանի մոտ։
Երեխաները ծաղիկներ խոնարհեցին հուշարձանին, ապա ընթերցեցին գրողի ստեղծագործությունները։
Անակնկալ էր աշակերտների հանդիպումը Չարենցի թոռնուհու, Չարենցի թանգարանի աշխատակիցների, ինչպես նաև սիրված ու ճանաչված մտավորական, գրականագետ, գրաքննադատ բանասիիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գրողների միության անդամ Դավիթ Գասպարյանի հետ։ Վերջինս նույնպես այցելել էր մեծ գրողի հուշարձանին ու տեղում զրույցի բռնվեց աշակերտների հետ։
Վերջում դպրոցի սաներն ասում էին. «Մեզ հիմա Չարենցներ ու Նժդեհներ են պետք, մենք բոլորս Չարենց ենք»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 354+
354+