211652_close_icon
views-count21460 դիտում article-date 15:29 12-02-2023

Նոր Նորքի թիվ 98 մանկապարտեզի ավագ Ա և Բ խմբերիի երեխաներն այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն, ծաղիկներ խոնարհեցին Կոմիտասի հուշարձանին և խնկարկում կատարեցին Հրանտ Մաթևոսյանի շիրիմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի թիվ 98 մանկապարտեզում մշակութային միջոցառումներ հաճախակի են լինում, գաղտնիք չէ։

Այսօր՝ փետրվարի 12-ին, հերթական միջոցառումն էր կազմակերպվել նշված մանկապարտեզում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավագ Ա խմբի և Ավագ Բ խմբի երեխաները՝ երգի ուսուցչուհի Գոհար Առաքելյանի և Ա խմբի դաստիարակ Լարիսա Աթանեսյանի, Բ խմբի դաստիարակ Եվգենյա Հապետյանի գլխավորությամբ իրենց ծնողների հետ այցելել էին Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ երգի ուսուցչուհին ու դաստիարակները երեխաներին ներկայացրեցին Մեծն վարդապետ Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, ապա երեխաներն իրենց ծնողների հետ ծաղիկներ խոնարհեցին վարդապետի հուշարձանին, որից հետո կատարեցին Կոմիտասի ստեղծագործություններից։ 

Նրանք նաև խնկարկում կատարեցին Կոմիտասի պանթեոնում ամփոփված հայ մեծ գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի շիրիմին, քանի որ այսօր նաև Մեծն Մաթևոսյանի ծննդյան օրն է։ 

Երեխաներն իրենց ծնողների ու դաստիարակների և երգի ուսուցչուհու հետ այնուհետև այցելեցին Կոմիտասի անվան թանգարան։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 287+
287+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր