211652_close_icon
views-count1023 դիտում article-date 14:46 28-11-2022

Համատեղ ջանքերով կկարողանանք որակապես նոր մակարդակի բարձրացնել հայ-ալբանական միջպետական հարաբերությունները. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի Հանրապետության վարչապետ Էդի Ռամային՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Ալբանիայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Ալբանիայի ժողովրդին` մաղթելով առաջընթաց և բարգավաճում:

Հայաստանը կարևորում է Ալբանիայի հետ համագործակցության զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք որակապես նոր մակարդակի բարձրացնել հայ-ալբանական միջպետական հարաբերությունները և ակտիվացնել քաղաքական երկխոսությունը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

Նմանատիպ նյութեր