211652_close_icon
views-count1827 դիտում article-date 15:12 28-11-2022

Բողոքի ակցիա Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ. քրդերն այրեցին Թուրքիայի դրոշը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց․ NEWS.am

Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներն այսօր՝ նոյեմբերի 28-ին, բողոքի ակցիա են կազմակերպել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ ընդդեմ Սիրիայում թուրքական ագրեսիայի: Գրում է NEWS.am-ը:

ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը հայտարարեց. «Մենք մեր ձայնն ենք բարձրացնում ընդդեմ Սիրիայում եւ Իրաքում քուրդ ժողովրդի դեմ Թուրքիայի կատարած ոճրագործությունների ու հանցագործությունների: Մենք այսօր ականատես եղանք, որ թուրքական իշխանությունները Ստամբուլում կազմակերպեցին պայթյուն, որի հետեւանքով 4-5 զոհ եղավ, դեռ դա չվերջացրած, Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, թե այդ գործում իրենց ձեռքն ունեն Քրդական բանվորական կուսակցությունը եւ Սիրիայի քրդերը: Դրա համար Էրդողանն ասաց՝ պետք է հարձակվենք Սիրիայի քրդերի վրա, իբր տեռորի դեմ առնելու համար: Էրդողանն ասում է՝ բոլոր քրդերին պետք է ոչնչացնենք՝ անկախ նրանից, նրանք գտնվում են Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում, թե Իրանում: Բայց աշխարհի ամենահզոր տեռորիստները թուրքական իշխանություններն են:

Այսօր մենք քուրդ ժողովրդի 4 մասերին կոչ ենք անում, որ միասնական դառնան եւ թուրքական այս ցեղասպանության դեմն առնեն: Մենք կոչ ենք անում նաեւ միջազգային հանրությանը, ՄԱԿ-ի գրասենյակից, աշխարհի առաջադեմ մարդկությանը, որ ձեռք մեկնեն ու բռնեն թուրքական իշխանության ցեղասպան ձեռքը, որ ոճնագործություն է անում 40-50 միլիոնանոց քուրդ ժողովրդի նկատմամբ»,-ասաց պատգամավորը:

Նա հիշեցրեց, որ Թուրքիան այսօր գրավել է Սիրիայի քրդերի խոշոր 4-5 քաղաքներ. «Քուրդ ժողովուրդն այսօր գտնվել է վիրավոր վիճակում, մահցած վիճակում, ու դա միջազգային հանրությանը չի հետաքրքրում: Նւոյնը բանը տեսնում ենք Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ: Մենք մեր ձայնն ենք բարձրացնում հայ ժողովրդի համար, մենք որպես ՀՀ քաղաքացիներ, ուզում ենք, որ աշխարհը տեսնի այս հանցագործությունները:

Ցավոք, մենք տեսնում ենք, որ գերտերություններն ամեն ինչ անում են իրենց շահերի համար: մենք այսօր նորից ՄԱԿ-ի գրասենյակին կոչ ենք անում իրենց ձայնը բարձրացնել»,-ասաց Կնյազ Հասանովը:

Ակցիայի ժամանակ քրդական համայնքի ներկայացուցիչներն այրեցին Թուրքիայի դրոշը:

Տեսանյութը՝ NEWS.am
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր